|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Հայաստանում ապրիլի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 22 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 574-ի: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 1784 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 981 215 է:
Փաստացի այս պահին բուժվում է 2173 պացիենտ, նվազել է 6-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 410 106 անձ` վերջին մեկ օրում 26 անձ:
Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8617 է: