|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հունվարի 7-ին Արցախում կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:
Արձանագրվել է 1 մահվան դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 54 վարակակիր:
Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով Արցախում իրականացվել է 32.789 քաղաքացու հետազոտություն, որից 4.844-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։