Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Կանադայի Հայ Դատի Հանձնախումբը հայտնում է, որ Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր ժողովը վավերացրել է օրինագիծ, որով նահանգի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը և այլ ցեղասպանություններ, միաժամանակ, նահանգային կառավարությունը ապրիլը հայտարարել է ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս:
«Ցեղասպանության զոհերի հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամսվա մասին օրինագծի» հիման վրա կառավարությունը հնարավորություն է ստանում ցեղասպանության պատճառները կանխելու եւ դրանց դեմ պայքարելու ռազմավարություններ մշակել։
Օրինագիծը հատուկ ընդգծում է Հայոց ցեղասպանությունը. ուկրանիական սովասպանությունը, հրեական ողջակիզումը եւ Ռուանդայի թութսի փոքրամասնության դեմ գործադրված ցեղասպանությունը, Սրեպրենիցայի սպանդը, ինչպես նաև եզդիների եւ ռոհինջիաների ցեղասպանությունները։
Կանադայի Հայ դատի Հանձնախումբը հաղորդագրության մեջ նշում է, որ գոհ է այս օրինագծի ընդունումից և իր խոր երախտագիտությունն է հայտնում Ալբերտա նահանգի վարչապետ Ջեյսն Քենիին, պատգամավոր Փիթըր Սինգհին և խորհրդարանի բոլոր պատգամավորներին՝ իրենց սկզբունքային դիրքորոշման և ճշմարտության և արդարության հանդեպ իրենց անսասան նվիրվածության համար: