կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-15 17:30
Իրավական

Մեղադրանքը լուրջ չէին ընդունում անգամ իրավապահներն ու դատարանները․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Խնդիրը խորքային է,  և հիշյալ մեղադրանքը լուրջ չէին ընդունում անգամ իրավապահներն ու դատարանները․ բազմիցս բարձրաձայնել ենք, որ այս մեղադրանքը հստակություն չունի, գործողություն նկարագրված չէ, ասվում է՝ կաշառք ես ստացել, բայց ո՞նց է ստացել, ումի՞ց է ստացել, ե՞րբ և այլն, բացակայում է․ լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով «Սիլվայի գործ»-ով նիստում դատախազության ընթերցած մեղադրանքը, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

 «Նկարագրված են տարբեր անձանց գործողություններ, և վերջում՝ եզրահանգում․ «Դուք ստացել եք կաշառք»։ Ակնկալում էինք դատախազությունից՝ տեքստի մեջ հստակություն մտցնել ու ասել՝ կոնկրետ  պարոն Գևորգյանի, պարոն Քոչարյանի ո՞ր գործողություններն են  հանցագործություն, ի՞նչ են արել։ Այդ հարցին  չկարողացան պատասխան տալ։  Չեն կարող պատասխան տալ, որովհետև չեն կարող նոր պատասխան հորինել։  Ինչպես դատարանը, այնպես էլ դատախազությունը չեն կարող այդ տեքստից դուրս բերել կոնկրետ գործողութուններ»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ դատական նիստի ժամանակ թե՛ երկրորդ նախագահը, թե՛ նրա փաստաբանները պահանջեցին հստակեցնել մեղադրանքը, որպեսզի հասկանան՝ ինչի դեմ են պաշտպանվում։ Դատարանը հրաժարվեց մեղադրանքը հստակեցնելուց։ Երկրորդ նախագահի փաստաբանները, ի նշան բողոքի, լքեցին դատարանի դահլիճը։

Հովհաննես Խուդոյանի ճեպազրույցը՝ տեսանյութում։