Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 14-ին խուլիգանության մեղադրանքով կալանավորված` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ 21-ամյա Գուրգեն Արսենյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. yerkir.am-ին հայտնեց վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը:
Նշենք, որ Արսենյանի շահերի պաշտպանությունը միաժամանակ իրականացնում է երեք փաստաբան` Հայկ Ալումյանը, Էմին Խաչատրյանը և Արտակ Քոչարյանը:
Ալումյանը մեզ տեղեկացրեց, որ Արսենյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքի որոշումը, այն երեկ բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան փողոցում գործող «Կրիստալ» գիշերային ակումբում 5 անձանց միջեւ չնչին առիթից՝ ուսով դիպչելու պատճառով, վիճաբանություն էր ծագել, որը շարունակվել էր ակումբից դուրս` վերածվելով կռվի: Գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):