Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիան չպետք է թույլ տա այնպիսի ողբերգության կրկնություն, ինչպիսին Չեռնոբիլի ատոմակայանի վթարն է, որը խլել է մինչև 40 հազար մարդու կյանք։ Այս մասին երկուշաբթի Թուրքիայի խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման քաղաքական կառույցի` «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավոր Յաշար Քարադաղը։
Նշելով, որ ինքը Թուրքիայի խորհրդարանում ներկայացնում է սահմանամերձ Իգդիր նահանգը, Քարադաղը կոչ է արել անհապաղ փակել Հայաստանի ԱԷԿ-ը։
Պատգամավորն ուշադրություն է հրավիրել նախօրեին Հայաստանի և Վրաստանի սահմանին տեղի ունեցած՝ 5,3 մագնիտուդով երկրաշարժին, որը զգացել են նաև Թուրքիայի Իգդիր, Կարս, Արդաղան և Աղրը նահանգների բնակիչները։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող յուրաքանչյուր երկրաշարժ մտավախություն է առաջացնում՝ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի առումով, որը գտնվում է Թուրքիայի սահմանից ընդամենը 16 կմ հեռու։ «Հայաստանի ատոմակայանը տասնամյակներ առաջ կառուցվել է հնացած տեխնոլոգիաների հիման վրա և ամենավտանգավորն է աշխարհի 443 ատոմակայաններից»,- ընդգծել է Քարադաղը։
Նա նշել է, որ հայկական ատոմակայանում ցանկացած վթար ինքնաբերաբար կբարձրացնի ճառագայթային ֆոնը Իգդիրում, Վանում, Աղրըում և Էրզրումում, ինչպես նաև կհանգեցնի քաղցկեղի աճի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պարբերաբար բարձրացվում է Մեծամորի ատոմակայանի փակման հարցը` այն դարձնելով հայ-թուրքական հարաբերություններում առանցքային թեմա: