Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ մոտ 4 հազար ցուցարար է հավաքվել Ֆրանսիայի արեւելքում գտնվող «Ֆեսենհայմ» ատոմակայանի մոտ` պահանջելով փակել այն: Միջոցառմանը մասնակցել են մի քանի երկրների բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ. Ռեյնի վրա կառուցված ատոմակայանը, որը Եվրոպայում ամենահներից մեկն է, գտնվում է Գերմանիայի եւ Շվեյցարիայի խոշոր բնակավայրերին բավական մոտ:
Ատոմակայանը վաղուց է բնապահպանների ուշադրության կենտրոնում: Այն կառուցվել է 1977 թվականին` սեյսմիկ վտանգավոր գոտում, եւ այդ տարածքում հաճախ են ջրհեղեղներ լինում:
Ճապոնական ատոմակայաններում ստեղծված իրավիճակը անհանգստություն է առաջացրել, եւ մարդիկ ցանկանում են ձերբազատվել պոտենցիալ սպառնալիքից: Սա ատոմակայանի փակման պահանջով երկրորդ ակցիան է, առաջինը տեղի է ունեցել մարտին. հավաքվել էր 10 հազար մարդ:
Բնապահպանները նշում են, որ մտադիր չեն թուլացնել ճնծշումները. կայանը փակելու պահանջով գործողությունները շարունակվելու են, նաեւ լոբբինգ է կատարվելու Եվրամիության համապատասխան կառույցներում:
Ֆրանսիայի կառավարությունը վստահեցնում է, որ հապշտապ քայլերի անհրաժեշտություն չկա: Ավելի վաղ երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, որ ատոմակայաններում ստուգումներ են իրականացվում, եւ եթե պարզվի, որ որեւէ կայան չի համապատասխանում ժամանակակից պահանջներից, այն անպայման կփակվի. տեղեկացնում է «Ֆրանս պրեսը»: