Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է հույս փայփայել, որ ՀՀ սուվերեն տարածքով՝ մասնավորապես՝ Սյունիքով, ճանապարհ կստանա դեպի Նախիջևան։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ալիևն ասել է, թե, իբր, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ով նախատեսվում է էլեկտրահաղորդման գիծ կառուցել, որը կձգվի դեպի Նախիջևան, այնտեղից էլ՝ Թուրքիա և Իրան։
Ալիևը ասել է նաև, որ Արցախի օկուպացված հատվածում էլ այս ՝ 2022 թվականի ընթացքում, հինգ հիդրոէլեկտրակայան են նախատեսում կառուցել։
Հիշեցնենք, որ «Բռնազավթված տարածքների մասին» Արցախի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառվող օրինագծով Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված հատվածում իրականցվող ցանկացած գործողություն՝ այդ թվում շինարարություն, ապօրինի է, ու ադրբեջանական օկուպացիայից հայկական հողերն ազատագրելուց հետո՝ առանց որևէ հետևանքի, կարող են ապամոնտաժվել։