կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-10 16:09
Քաղաքական

Դուք պետք է խոնարհվեք ժողովրդավարության առաջ, ոչ թե Փաշինյանի․ Արեգնազ Մանուկյանը՝ ԵՄ դեսպանին

Ժողովրդական բաստիոն հռչակված Հայաստանում, կամ ինչպես երեկվանից արդեն նոր թեզ է առաջ քաշվել, Նիկոլ Փաշինյանն էր ասում, ժողովրդավարությունը որպես բրենդ հռչակված Հայաստանում, քաղաքական հետապնդումները նոր դրսևորումներ են ստացել։ Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Արդեն ճնշումների են ենթարկվում ոչ միայն այս իշխանությունների ընդդիմախոսները, այլ նաև նրանց կալանքի տակ պահելու՝ վերևից իջեցվող ֆալցետային հրահանգներին չենթարկվող դատավորները։ Բորիս Բախշիյանի խայտառակ, աննախադեպ կալնավորումը բոլորիս աչքի առաջ է և նրա նկատմամբ ճնշումներն իրականացվում են մի մարդու ձեռքով, ով 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի համար փողոցում դմբ-դմբ- հուիստ էր աշխատում, նրա համար թմբուկ էր զարկում, որից հետո կարիերայում կտրուկ աճ ունեցավ ու հիմա այդ թմբուկի մուրճը փոխարինել է դատավորի մուրճով ու իրականացնում է Փաշինյանի խայտառակ հակաօրինական հրահանգները։ Եվ այս դատավոր կոչեցյալը Փաշինյանի սրտի միակ երաժշտասերը չէ։ Խայտառակ քրեական գործերը կարվում են նաև դհոլիստ աշխատող գլխավոր դատախազի կողմից, ԲԴԽ նախագահ կոչված՝ Գագիկ Ջհանգիրյանն էլ պարում է Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ։ 

Ի՞նչ են անում եվրոպական կառույցները, նրանք անում են ոչինչ կամավելի կոնկրետ, հուժկու լռում են՝ տեսնելով այս խայտառակ ապօրինությունները։ Ավելին՝ Հայաստանում Եվրոպական Միության դեսպանը խոնարհվում է Նիկոլ Փաշինյանի առաջ։ Տիկի՛ն, ամոթ է, ուշքի եկե՛ք, Նիկոլ Փաշինյանն ու ժողովրդավորությունը համարժեք չեն, Դուք կոչված եք ծառայելու ժողովրդավարությանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, Դուք պետք է խոնարհվեք ժողովրդավարության առաջ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի»,- ասաց Աեգնազ Մանուկյանը։