Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ձեր հետևում նստած Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ 2000-2002 թվականներին իր ծառայութայն ընթացքում հացի և ջրի կարիք է ունեցել, փաստորեն սոված և ծարավ է մնացել: Ձեր քաղաքական առաջնորդն էլ հայտարարում էր, որ մինչև ձեր իշխանության գալը բանակում անգամ ներքնաշորի խնդիր է եղել, արդյո՞ք այս հարցերը բարձրացրել եք պաշտպանության հանձնաժողովում, արդյոք հետաքրքրվել եք, թե ինչպես է ստացվել, որ Ալեն Սիմոնյանի ծառայության տարիներին պաշտպանության փոխնախարար, թիկունքի պետ, հետևաբար նաև բանակին հացով, ջրով, ներքնաշորով ապահովելու անմիջական պատասխանատու Գագիկ Մելքոնյանը հայտնվել է ձեր ցուցակում և դարձել պատգամավոր»,- Անվտանգության և պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին հարցեր ուղղելու ժամանակ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
«Արդյո՞ք այս հարցերը հղել եք ձեր քաղաքական առաջնորդին և ի՞նչ պատասխաններ եք ստացել, և արդյո՞ք այս հարցերով հետաքրքրվել եք և պատասխաններ պահանջելո՞ւ եք Ալեն Սիմոնյանից և Գագիկ Մելքոնյանից, որովհետև, եթե Ալեն Սիմոնյանն իր ծառայության տարիներին սոված և ծարավ է մնացել, ստացվում է, որ դրա անմիջական մեղավորը Գագիկ Մելքոնյանն է»:
Չնայած բարձրաձայնված կոնկրետ հարցերին, Անդրանիկ Քոչարյանն այդպես էլ կոնկրետ պատասխաններ չտվեց, փոխարենը հորդորեց, որ գոհ պետք է լինել այն հանգամանքից, որ հիմա բանակում սննդի բազմազանություն կա. «Պետք է լինի որոշակի բազմազանություն, որպեսզի որևէ մեկի աչքը չմնա սննդի մեջ, դա պետք է բալանսավորված, կալորիականությունը հաշվի առած համակարգ լինի: Հիմա այստեղ նույնիսկ եկել է մի պահ, որ այդ բալանսավորման խնդիրը լուծման կարիք էզ գում, կարծում եմ, որ նման խնդիրների լուծմամբ պետք է ուրախանալ, և ոչ թե ասել՝ ասենք Ալեն Սիմոնյանի հնչեցրած տեսակետը, որ նախկինում եղել է պահպանված է, թե ոչ, և Գագիկ Մելքոնայնն ինչքան մասնակցություն ունի նախկին սննդակարգի ձևավորման մեջ»:
Ամբողջական հարց ու պատասխանը՝ տեսանյութով: