Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրդողանը բարձրացնում է խաղադրույքները, քանի որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մեղմ են արձագանքում Անկարայի՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության պահանջներին. գրում է Al-Monitor-ը:
Էրդողանը երկուշաբթի ասել է, որ Թուրքիան շուտով նոր ռազմական ներխուժում կսկսի Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քուրդ զինյալների դեմ, որոնց աջակցում է ԱՄՆ-ը. գործողությունը կընդլայնի թուրքական բանակի վերահսկողության գոտին Սիրիայում մինչև 30 կմ խորությամբ՝ երկու երկրների միջև ընդհանուր սահմանի երկայնքով:
«Այդ գործողությունների հիմնական թիրախը լինելու են այն տարածքները, որոնք մեր երկրի վրա հարձակումների կենտրոն են և անվտանգ գոտիներ»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Անկարան մի քանի պահանջ է առաջադրել, այդ թվում՝ Շվեդիայից PKK-ի ենթադրյալ անդամների արտահանձնումը և երկու երկրների՝ Թուրքիային զենքի մատակարարման էմբարգոյի վերացումը։
2019 թվականին Թուրքիան ռազմական ներխուժում սկսեց YPG-ի դեմ՝ սիրիական աշխարհազորայինների, որոնց ռազմական աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները՝ ԻՊ-ին հաղթելու համար:
Անկարայի՝ 2019 թվականի գործողությունը, որը կոչվում էր «Խաղաղության աղբյուր», իր տեսակի մեջ երրորդն էր Սիրիայի հյուսիսում և մոտ 300,000 մարդու ստիպեց լքել իրենց տները այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի Սպիտակ տունը հրամայեց ամերիկյան ուժերին հեռանալ տարածքից:
Գործողությունը դանդաղել է այն բանից հետո, երբ ամերիկացի դիվանագետները՝ նախկին փոխնախագահ Մայք Փենսի գլխավորությամբ, Անկարայից հրադադար պահանջեցին, իսկ Թրամփը սպառնաց «ոչնչացնել և ջնջել» Թուրքիայի տնտեսությունը, սակայն հրադադարի խախտումները շարունակվում են։
Էրդողանն ասել է, որ հետագա օպերատիվ որոշումները կընդունվեն հինգշաբթի՝ թուրք բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ:
«Հենց Թուրքիայի զինված ուժերն ավարտեն հետախուզական և անվտանգության պատրաստումը, այդ գործողությունները կսկսվեն»,- ասել է նա։