Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հավաստիացրել է հայրենակիցներին, որ երկիրը չի դառնա օտարերկրյա ներխուժման զոհ. հայտնում է РИА Новости-ն:
«Մեր երկրում տեղի չի ունենա ո’չ օտարերկրյա ներխուժում, ո’չ պետական հեղաշրջում, ո’չ զինված հակամարտություն: Վենեսուելայում կտիրի խաղաղություն: Մենք դարձյալ կհաղթենք` հետևելով խաղաղության և արդարության, խաղաղության և ինքնիշխանության, խաղաղութjան և անկախության, խաղաղության և հավասարության ուղուն»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, ճանաչեցին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին` որպես երկրի ժամանակավոր նախագահ: