Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործ ունենք ընդամենը քաղաքական հստակ ձևակերպված օրակարգի հետ, այն է՝ ամեն ինչ անել, որպեսզի հարցի՝ ըստ էության քննարկումը տեղափոխվիմիջանձնային հարաբերություններ։ Հարցն այն է, որ այսօր մենք կարող ենք արձանագրել՝ որևէ դատավոր, որը, այսպես կոչված, իշխանության սրտի ուզած որոշումն է կայացրել, նրա նկատմամբ չի իրականացվում այն գործողութունը, որն իրականացվում է ընդդիմության կամ ընդդիմախոս անձանց նկատմամբ արդարադատություն իրականացրած և նրանց կալանքները վերացրած, նրանց նկատմամբ ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչած դատավորների նկատմամբ։ Այս մասին Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Այս ձեր փոփոխություններով՝ հինգ հոգով կարող են որոշում կայացնել՝ ցանկացած դատավորի ուղարկել քրեական հետապնդման դաշտ։ Սա է այդ փոփոխությունների էությունը։ Դուք համաձա՞յն եք, քաղաքական մեծամասնությո՛ւն, որ այսօր ակնհայտորեն քաղաքական իշխանության և գործադիր իշխանության ճնշում է գնում դեպի դատական համակարգ»,- ասաց Մինասյանը։