Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ-ում ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե երբ պետք է հանդես գան կուսակցական անդամներին ուղղված ազատ քվեարկության կոչով, եւ արդյո՞ք հանդես գան, թե՞ ոչ. գրում է «Հրապարակը»:
Այնտեղ անորոշություն է, եւ ձախ ձեռքը չգիտի, թե ինչ է անում աջը: Քաղխորհրդի վերջին նիստը, ըստ ԲՀԿ հավաստման, տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին, որտեղ հրապարակվել է Ծառուկյանի հայտնի հայտարարությունը, դրանից հետո, ըստ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի, իրենք քաղխորհրդի նիստ չեն արել:
Թերթի այն հարցին, թե ԲՀԿ քաղխորհրդի բազմաթիվ անդամներ պնդում են, որ տեւական ժամանակ է, ինչ ԲՀԿ քաղխորհրդի նիստ տեղի չի ունենում, եւ որ այդ օրը եւս` դեկտեմբերի 12-ին, քաղխորհրդի նիստ տեղի չի ունեցել, իրենք չեն մասնակցել եւ հայտարարության մասին իմացել են մամուլից, Իվետա Տոնոյանը հակադարձել է. «Բնականաբար, այդպես չէ. նիստ եղել է»: Իսկ ճի՞շտ են տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանը եւս պաշտպանելու է Սերժ Սարգսյանին, եւ որ Կոտայքի մարզի պատասխանատուն ինքն է, իսկ Կարապետ Գուլոյանն էլ Աբովյան քաղաքի պատասխանատուն է: «Գագիկ Ծառուկյանի մասով Ձեր դիտարկումը դասական ապատեղեկատվություն է»,- ասել է մամլո խոսնակը: