կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 16:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի լինելու նման բան, որ մենք մանդատ վար դնենք․ Վարդենիսի ավագանու անդամ

Չի լինելու նման բան, որ մենք մանդատ վար դնենք, այդ մասին հայտարարություններն ընդամենը պրովոկացիա են՝ ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու՝ ըստ Yerkir.am-ի Վարդենիսում ասաց ավագանու ընդդիմադիր անդամ Կարեն Մկրտչյանը, ով այլ ցուցարարների հետ փակել է Մարտունի-Վարդենիս ճանապարհը այն բանից հետո, երբ  Գեղարքունիքի մազպետարանը հրաժարվեց ընդդիմադիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանին տրամադրել կնիքն ու աշխատասենյակի բանալին։  

«ՔՊ-ի հայտարարածը տրամաբանությունից դուրս է։ Նրանք այդ ցիրկը ցույց տվին, այդ դերասանությունը արեցին»,-հայտարարեց նա։

Նա փաստեց, որ Ահարոն Խաչատրյանը համայքնի ղեկավար է ընտրվել, ուզում  է անցնել իր պարտականությունների կատարմանը, բայց չի կարողանում, որովհետև մարզպետարանը կնիքն ու բանալին չի տրամադրում։

Նշենք, որ այսօր Վարդենիսի ավագանին սկսեց նստաշրջանը, քննարկեց ու սահմանեց համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը։ Նիստին ՔՊ խմբակցությունը չէր ներկայացել, բայց «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունների անդամների թիվը բավարար էր, որպեսզի քվորումն ապահովվի։  

Մանրամասն՝ տեսանյութում․