կարևոր
7381 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-01 13:58
Հասարակություն

Լարվածություն կա, բայց բնակիչները դուրս չեն գալիս․Վարդենիսի ավագանու անդամ

Լարվածություն կա, բայց բնակիչները դուրս չեն գալիս․Վարդենիսի ավագանու անդամ

Այս պահին դիքրքից դիրք կրակոցներ կան, անգամ հիմա, որ լուռ լինեք կլսեք։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի ավագանու անդամ Արաքսյա Հայրապետյանը։

«2 զոհ 1 վիրավոր ունենք, բայց չեմ կարծում, որ այքանն է։ Ինչքան կրակոցի ձայներն ինտենսիվանում են, այնքան լարվածությունը մեծանում է, հատկապես, երբ տանը երեխաներ կան։ Այնուամենայնիվ կարող եմ փաստել, որ բնակիչները այստեղից դուրս չեն գալիս»,-ասել է Արաքսյա Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ 10-15 րոպեն մեկ ակտիվ կրակոցներ են լսվում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել են նաև ականանետ։

Անի Նահապետյան