կարևոր
1237 դիտում, 1 օր առաջ - 2025-01-28 23:25
Հասարակություն

Բանակին պետք է հստակ կանոնակարգ, ուժեղ ղեկավար և հայրենասիրական գաղափարախոսություն. Վարդենիսի ավագանու անդամ

Բանակին պետք է հստակ կանոնակարգ, ուժեղ ղեկավար և հայրենասիրական գաղափարախոսություն. Վարդենիսի ավագանու անդամ

Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը գրում է.

«Բանակը այն կառույցն է,որը չի կարող հանդուրժել օխլոկրատիա,որտեղ ընդունելի չեն նեպատիզմի վրա հենված առաջխաղացումները։Բանակը այն կառույցն է որտեղ անհրաժեշտ է հստակ կանոնակարգ,ուժեղ ղեկավար և հայրենասիրական գաղափարախոսություն։Հայոց բանակը միշտ գլխավորել է ՀԱՅՈՑ ԱՐՔԱՆ,պատերազմը ղեկավարել ՀԱՅՈՑ ՍՊԱՐԱՊԵՏԸ,իսկ իշխանները և մելիքները անձամբ են առաջնորդել իրենց զորքին։Անգամ այն ժամանակաշրջանում, երբ արքա չենք ունեցել,ունեցել ենք գահերեց զորավար և սպարապետ,ովքեր իրենց հերոսական կերպարով ու անձնազոհությամբ պատմական պայքարի ուղի են հարթել,պահպանելով հայի ինքնությունը։

33 տարի առաջ մարտերում կոփված ջոկատնեից ծնունդ առած ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ շնորհավոր տոնդ։

Խոնարհումս հայկական երկու հանրապետությունների համար նահատակված բոլոր հայորդիների հիշատակին,գիտակցված մահը անմահություն է»։