կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 17:01
Աշխարհ

Ռուսաստանի հարավում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել

Ռուսաստանի հարավում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել

Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգում սկսվել են հրետանային և զրահատեխնիկայի լայնածավալ զորավարժություններ, որոնք կանցկացվեն 15 զորահրաձգարաններում. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ռազմական շրջանի մամուլի ծառայությանը։

«Հարավային ռազմական օկրուգի զորքերում ավելի քան 30 երկկողմանի խմբակային մարտավարական վարժանքներ կանցկացվեն առաջիկա երեք շաբաթվա ընթացքում։ Մարտավարական զորավարժություններում ներգրավված են համազորային բանակների գումարտակային մարտավարական խմբերի, Կասպյան նավատորմի և Հարավային ռազմական օկրուգի բանակային կորպուսի ուժեղացված վաշտերը։ Զինվորական անձնակազմը մարտական պատրաստության առաջադրանքներ կիրականացնի Հարավային ռազմական օկրուգի 15 համակցված զորահրաձգարաններում»,- ասվում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Զորավարժությունները կանցկացվեն Վոլգոգրադի շրջանի տարածքում՝ Ստավրոպոլի երկրամասում, Ադիգեում, Չեչնիայում, Դաղստանում, Կարաչայ-Չերքեզիայում, Հյուսիսային Օսիայում, Ինգուշեթիայում, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում գտնվող ռուսական ռազմակայաններում։