Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի առանձին համազորային բանակի զինծառայողները ժամանել են Կարս՝ մասնակցելու ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին. հայտնում է Interfax–ի ադրբեջանական ծառայությունը։
«Կարսում փետրվարի 1-12-ն ընկած ժամանակահատվածում մենք «Ձմեռ-2021» համատեղ զորավարժություններ կանցկացնենք Ադրբեջանի հետ: Ադրբեջանցի զինծառայողներն արդեն ժամանել են Կարս: Մենք շարունակելու ենք աշխատել որպես «մեկ սիրտ, մեկ դաստակ, մեկ բռունցք»՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ թուրքական Haberturk պարբերականը հաղորդել էր, որ ադրբեջանա-թուրքական զորավարժություններում ներգրավվելու են տանկային ստորաբաժանումներ, հրետանային մարտկոցներ, դիպուկահարների ջոկատներ, հատուկ նշանակության ջոկատի հրամանատարական կազմ, հատուկ նշանակության ջոկատներ և ուղղաթիռներ:
«Զորավարժությունների նպատակն է ապահովել համագործակցությունը և համատեղ գործողություններ իրականացնելիս համակարգումը, փորձարկել մարտական զենքի և տրանսպորտային միջոցների գործունակությունը, որոնք սպառազինությունում են, պահեստում կամ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների կողմից նոր մշակված»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ՝ զորավարժությունների այլ առաջադրանքներ ներառում են զորքերի մարտական կարողությունների փորձարկումը, ներառյալ՝ խոր ձյան և սաստիկ ցրտի ժամանակ հրաձգությունը, ձմռան պայմաններում մարզումների կատարելագործումը, դաշտում տեղակայման, մատակարարման, տեխնիկական, ինչպես նաև հրամանատարական համակարգերի գործունեության ապահովումը:
Զորավարժությունների ընթացքում կմշակվեն նաև գրոհներ, օդային հարձակման գործողություններ, օդային փոխադրումներ և նյութատեխնիկական աջակցություն: