|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն ՊապիկյանըՏավուշի մարզի Ազատամուտ համայնքում կատարված ուսումնասիրությունների հիման վրա դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Ավելի վաղ նախարար Սուրեն Պապիկյանին էր դիմել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու անդամներից մեկը՝ տեղեկացնելով համայքնի ղեկավարի կողմից համայնքային բյուջեն ոչ արդյունավետ ծախսելու, համայնքային ենթակայության հողերը և շենքերը ապօրինի օտարելու և իր ընտանիքի անդամներին վարձակալությամբ տրամադրելու, ինչպես նաև սահմանված վարձավճարները բյուջե չմուտքագրելու մասին։
Ավագանու կողմից բարձրաձայնված չարաշահումներին տեղում ծանոթանալու և ուսումնասիրություններ կատարելու նպատակով նախարար Սուրեն Պապիկյանի սույն թվականի հուլիսի 17-ի հանձնարարականով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի մասնագետները գործուղվել են Ազատամուտհամայնք։
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի գործողություններում առկա են հանցագործության տարրեր։