• Խորհրդաադրբեջանական գերության տարիներին Քարվաճառ քաղաքի մուտքի մոտ կանգնեցված էր Նիզամի Գանձակեցու նկարավահանակը՝ «Լեյլի և Մեջնուն» պոեմից մեջբերումներով։ Քաղաքի ազատագրումից և վերաբնակեցումից հետո այստեղ տեղադրվեց «Քարվաճառը հայոց միջնաբերդն է» ճշմարտախոս ցուցանակը։
• Ցուցանակից արևելք երևացող լեռների փեշերին են ծվարած Ղարախանբինա, Քյոթանլու, Միլլի, Կոտրած Եղցի (Նոր Մանաշիդ), Չիրքին (Նոր Վերինշեն) գյուղատեղի-բնակավայրերը։ Վերջին երկուսի միջև հոսում է Եղցաջուր գետը։ Հեռվում երևում է Անգեղադետ (2416.7 մ) գագաթը։
• Իսկ օտար անվանումները հետևանք են 18-րդ դարասկզբին հայկական վերնախավի սխալ քաղաքական կողմնորոշմանը հաջորդած զանգվածային արտագաղթի, որից հետո դարակեսին Փանահը ներխուժեց Շուշի, իսկ քրդական ցեղերը՝ Ծարի (Քարվաճառի) աշխարհ՝ զբաղեցնելով հայաթափված գյուղերը։
Էդգար Էլբակեան
Քաղաքագետ