կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-25 19:00
Քաղաքական

Ե՞րբ, ինչպե՞ս և ովքե՞ր ծնեցին Նիկոլ Փաշինյան երևույթը. Ռ. Հակոբյանը նոր հեռուստանախագիծ է ներկայացնում

Ե՞րբ, ինչպե՞ս և ովքե՞ր ծնեցին Նիկոլ Փաշինյան երևույթը. Ռ. Հակոբյանը նոր հեռուստանախագիծ է ներկայացնում
Հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը հայտնում է, որ այսօրվանից ներկայացնելու է վեց թողարկումներից բաղկացած «ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ» խորագրով հեռուստանախագիծը.

«ՖԲ-յան հարգելի օգտատեր
 
Այսօրվանից ձեր ուշադրությանն եմ ներկայացնելու վեց թողարկումներից բաղկացած «ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ» խորագրով հեռուստանախագիծը։
 
Իմ տեսակետն եմ ներկայացնում հետևյալի մասին.
 
- որո՞նք էին արցախյան ազատամարտի պարտության հիմնական պատճառները,
 
- ե՞րբ, ինչու՞ և ինչպե՞ս Արցախը դուրս մնաց բանակցային ձևաչափից,
 
- կարո՞ղ էր, արդյոք, տեղի չունենար 44- օրյա պատերազմը... Եթե այո, ապա ե՞րբ, ովքե՞ր և ինչպե՞ս թշնամուն «հրահանգեցին» վերսկսել պատերազմը,
 
- բուն պատերազմի ընթացքի, բարձրագույն հրամանատարական կազմի, մասնավորապես, Գերագույն Գլխավոր հրամանատարի գործունեության, վարչապետի տիկնոջ՝ բունկերում հայտնվելու հետևանքների, կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրման մասին,
 
- ե՞րբ, ինչպե՞ս և ովքե՞ր ծնեցին Նիկոլ Փաշինյան երևույթը, կարո՞ղ էր, արդյոք, կանխվեր 2018-ի գարնանը նրա կողմից իշխանության զավթումը։ Եթե այո, ապա...
 
- և, վերջապես, ինչպես ազատվել Նիկոլ Փաշինյան երևույթից և կասեցնել պետության ամենօրյա գահավիժումը։
 
Հեռուստանախագծի թողարկումները կտեղադրվեն իմ ՖԲ-յան էջում՝ առաջիկա երկու շաբաթների ընթացքում՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 22.00-ին։
 
Ցանկացողները կարող են ամբողջական թողարկումը տարածել՝ առանց իմ համաձայնության։
 
Բարի դիտում»։