կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-16 22:04
Հասարակություն

ՀՅԴ-ի սոցիալական աջակցության ծրագիրը ներկայացնում են ՀԵՄ-ի վարչության անդամները

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները, ՀՅԴ մարզային կառույցների հետ համատեղ նախաձեռնելեն Հայաստանի սահմանամերձ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու ծրագիր։ Երիտասարդների կամավոր խմբերը այս օրերին շրջում են սահմանամերձ գյուղերով, տեղ հասցնելով առաջին օգնության ապրանքներ, սնունդ, հիգենիկ պարագաներ։

«Երկիրն այսօր»-ի հարցազրույցի ժամին ՀՅԴ ՀԵՄ վարչության անդամներ Արգիշտի Գեւորգյանը եւ Ցողիկ Արշակյանը մանրամասներ են հայտնել կատարվող աշխատանքների մասին, ինչպես նաեւ անդրադարձել ջահերով երթի ձեւաչափի փոփոխություններին։

Մանրամասները՝ տեսանյութում․