կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-06 17:11
Հասարակություն

Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսության երեք միաբաններ սպասավորության են մեկնել ԱՄՆ

Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսության երեք միաբաններ սպասավորության են մեկնել ԱՄՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի Հայրապետական տնօրինութեամբ եւ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան ու Արեւմտեան թեմերու առաջնորդ սրբազաններու խնդրանքին ընդառաջելով, Հոգշ. Տ. Արտակ Ծ. Վրդ. Արապեան, Հոգշ. Տ. Պօղոս Ծ. Վրդ. Թինքճեան ու Հոգշ. Տ. Զարեհ Վրդ. Սարգիսեան առաքուեցան յիշեալ թեմերը՝ հովուական, քարոզչական ու դաստիարակչական պաշտօններ ստանձնելու: Հայր Պօղոսն ու Հայր Զարեհը արդէն իսկ սկսած են իրենց ծառայութեան, իսկ Հայր Արտակը պիտի մեկնի յառաջիկայ շաբաթներուն:

Վերոյիշեալ միաբանները Դպրեվանքի իրենց ուսումը աւարտելէն ետք, Վեհափառ Հայրապետին կարգադրութեամբ իրենց աստուածաբանական բարձրագոյն ուսումը ստացած են Միացեալ Նահանգներու եւ Աւստրալիոյ համալսարաններէն ներս: