կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-07 17:10
Հասարակություն

Նյութական օժանդակությունը փոխանցել Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսության կողմից բացված օժանդակության հատուկ հաշվին. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

Նյութական օժանդակությունը փոխանցել Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսության կողմից բացված օժանդակության հատուկ հաշվին. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև

 

ԶՈՐԱՎԻԳ ԿԱՆԳՆԵՆՔ ԼԻԲԱՆԱՆԻՆ ԵՎ ԼԻԱԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ

 

Սիրելի հայրենակիցներ,

            Օրեր առաջ Բեյրութում տեղի ունեցած պայթունը Լիբանանին և լիբանանահայությանը պատճառել է մարդկային, բարոյական ու նյութական հսկայական վնասներ:
            Մինչ այս աղետն էլ Լիբանանը գտնվում էր քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ: Աղետն ավելի խորացրեց այն:

Պահն է, որ միասնական ջանքերով լինենք լիբանանահայության կողքին և մեր նյութական ուբարոյական օժանդակությամբ օգնենք մեր քույրերին և եղբայրներին՝ հաղթահարելու այս ճգնաժամը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, զորակցում լիբանանահայությանը և կարևորում է օժանդակության ցուցաբերումը միասնական, համահայկական ներգրավվածությամբ:

Կոչ ենք անում Ձեր նյութական օժանդակությունը փոխանցել Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսության կողմից բացված Լիբանանի հայության օժանդակության հատուկ հաշվին՝

ARMENIAN CATHOLICOSATE OF CILICIA, Bank: Banque pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73, Account: M-502039, IBAN: CH61 08755 0502 0390 0300, SWIFT Code: PICTCHGG:

կամ մասնակցել «Համահայկական հիմադրամի» կողմից կազմակերպված հանգանակությանը՝ հիմնդրամի կայքէջի միջոցով (www.himnadram.org):

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն նախաձեռնում է օժանդակության այլ ծրագրեր, որոնոց մասին լրացուցիչ կտեղեկացնենք հանրությանը:

 

Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին

07.08.2020թ.