| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մի քանի տարում Ռուսաստանին հաջողվեց կառուցել «ֆինանսական ամրոց»՝ պաշտպանվելու Արևմուտքի նոր պատժամիջոցներից և դիմակայելու դրանց առանց մեծ կորուստների։
Ըստ Bloomberg-ի հեղինակ Աննա Անդրիանովայի՝ հակառուսական նոր սահմանափակումները, որոնք քննարկում են Բայդենի վարչակազմը և դաշնակիցները, կարող են ազդեցություն ունենալ ռուբլու, գնաճի կամ երկրում ներդրումային միջավայրի վրա։ Ընդ որում, այս միջոցառումները ի վիճակի չեն առաջացնել ցուցանիշների այնպիսի անկում, ինչպիսին 2014թ.։
Հոդվածում նշվում է, որ Մոսկվային հաջողվել է պետական պարտքը նվազեցնել աշխարհի խոշոր տնտեսությունների մեջ ամենացածր արժեքներից մեկին և հասնել բյուջեի ավելցուկի։ Բացի այդ, Ռուսաստանը նվազեցնում է կախվածությունը դոլարից՝ հաշվարկներն ու խնայողությունները փոխակերպելով այլ արժույթների։
«Ռուսաստանը շատ ավելի լավ է պատրաստ պատժամիջոցների, քան նախկինում, գոնե մակրո ցուցանիշների առումով», - գործակալությանը ասել է BCS-ի ավագ տնտեսագետ Նատալյա Լավրովան:
2021 թվականի հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը CNBC-ին տված հարցազրույցում նշել էր, որ դոլարը կորցնում է իր դիրքը՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ, իսկ դոլարով հաշվարկների ծավալը նվազում է։