Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայկական պետության լուծարման արարը արագացվել է, հենց այնպես, ինչպես արագացվել է Ուկրաինային վերջին պահին ուլտրալիբերալ արևմուտքի կողմից շտապ տրվող ֆինանսական փաթեթը, քանի դեռ Թրամփը չի ստանձնել ԱՄՆ նախագահի պաշտոնը:
Փաշինյանի իշխանության ամրության, նրա խաղաղության կոնցեպտի անայլընտրանքի, նրա «թիմի» իրեն հավատարմության, ՀՀ ուժայինների անվերապահ աջակցության, արտաքին և ներքին լեգիտիմության մասին դատողությունները, որքան սխալ ու փուչ են, նույնքան էլ սնանկ ու միֆական: Դա ամենից լավ գիտի հենց Փաշինյանը:
Չգիտեմ այդ փուչ ու սնանկ երևույթների իբր ամրության հավաստմամբ ու ապացուցմամբ բացի իշխանականներից ինչու են նաև հակափաշինյանական որոշ ուժեր գիտակից/անգիտակից զբաղվում: Չնայած գիտեմ ինչու, բայց այն, որ դա իր բնույթով հայկական պետության լուծարմանն ուղղված գործողությունների առումով ազատ դաշտում գործելու արդյունք է՝ ևս փաստ է:
Վստահաբար սուպերբյուրոկրատացած և ներքին մրցակցության մեջ գտնվող այլևս ոչ չքավոր նախկին անապագա քաղ.չքավորները այլևս կորցնելու շատ բան ունեն և վաղուց արդեն մտածում են «անդունդի դիմաց կամ Փաշինյանը կամ իրենք» ընտրության պարադիգմով և սա ոչ միայն առերևույթ է, այլ նաև իրողություն է դառնում և դառնալու, երբ անջատվեն ֆինանսական հոսքերը:
Երկրում կա մեկ հարց և մեկ պնդում:
Հարցը՝ «Սա, երբ ա գնում»:
Պնդումը՝ «Սա լավ էլ պինդ նստածա»:
Սան գիտի, որ գնալու հետհաշվարկը տված է, իսկ մնալու ակնկալիքով վարժությունները մեկը մյուսի հետևից ձախողվում են դեռ մեկնարկ չտված:
Սան լավ գիտի, որ ոչ թե պինդ է նստած այլ իր իսկ ձեռամբ պատրաստված «ռումբի» վրա է նստած ու վախենում է, որ ֆիթիլը առանց զգուշացնելու են վառելու և դա է քաղաքականության օրգանիկան : Չկա իշխանություն չզիջող կամ չհեռացող: Խնդիրն այն է, թե ինչ է մնում հեռանալուց հետո ու ինչ մեծ վախեր է դա առաջացնում հեռացողի մոտ:Հեռացողը դա ավելի լավ գիտի քան իբր հեռացնողները: Իսկ իրական հեռացնողները նույնն են»: