|
Փոխարժեքներ
08 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր՝ փետրվարի 4-ին, ընթանում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի գործով հերթական դատական նիստը։
Դատական նիստի ժամանակ հրապարակվելու է փորձաքննության եզրակացությունը, որով հաստատվել է, որ Արմեն Չարչյանի մոտ առկա հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ։
Հիշեցնենք, որ Չարչյանը, չնայած ունենալով ծանր հիվանդություններ, շուրջ 4 ամիս կալանավորված է եղել։ Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն անհամատեղելի է կալանքի հետ, եւ այդ անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ: Չարչյանն ազատ արձակվեց ՀՀ Սահմանադրական դատարանի այն որոշումից հետո, ըստ որի՝ պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ: