|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր, ժամը 12:00-ից սկսում ենք ստորագրահավաք ի աջակցություն պրոֆեսոր Արմեն Չարչյանի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը:
«Բարի լույս:
Այսօր, ժամը 12:00-ից սկսում ենք ստորագրահավաք ի աջակցություն պրոֆեսոր Արմեն Չարչյանի:
Հարգելի ընկերներ և հետևորդներ, սպասելու եմ բոլորին, ովքեր, անկախ ամեն ինչից, ցանկություն ունեն կանգնել բուժաշխատողի կողքին և վերացնել բուժաշխատողների վրա իշխանական լծակների կիրառման արատավոր պրակտիկան:
Այս ակցիան չունի քաղաքական ուղղվածություն:
Հասցե՝ Վարդգես Սուրենյան 3:
Հարցերի դեպքում գրել ինձ: Գրառման տարածումը ողջունելի է», -գրել է նա: