|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանում թուրքերն անշարժ գույք են ձեռք բերել․ կառավարության նիստից հետո հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` արձագանքելով լուրերին, թե վերջին շրջանում թուրքերը Հայաստանում կապիտալ են ձեռք բերում։
«Միշտ եղել է, օրինակ` անշարժ գույք, ընկերություններ»,– նշեց նախարարը։
Ավելի կոնկրետ տեղեկատվության համար, թե Թուրքիայի քաղաքացիներն ինչ գույք ունեն Հայաստանում, նա լրագրողներին առաջարկեց դիմել Կադաստրի կոմիտե, պետռեգիստր և Կենտրոնական դեպոզիտարիա։
Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունն, այդ առումով, Թուրքիայի համար միշտ բաց է եղել, բացի 2021թ․-ից, երբ կառավարությունը թուրքական ապրանքների ներմուծման էմբարգո կիրառեց։