|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի նախաձեռնությամբ՝ Ազգային ժողովում ընթանում է քննարկում՝ դատական խնդիրների վերաբերյալ։ Քննարկմանը ներկա է նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Ի դեպ, ԲԴԽ նախագահը ԱԺ-ում է Վարդևանյանի հրավերով։
«Քննարկումը վերաբերում է իրավունքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության առարկային՝ դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի փաստացի վերացում և կարգապահական վարույթներ դատավորների նկատմամբ: Կքննարկվեն նաև դատական համակարգի անկախության այլ սպառնալիքները: Քննարկումը լինելու է բաց բոլորի համար և հանրային»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդևանյանը:
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը