Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեքշաբթի Պետդումայի պատգամավորները հավանություն են տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումին՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու խնդրանքով:
Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության պատրաստած փաստաթղթին կողմ է քվեարկել 351 պատգամավոր, դեմ՝ 16, մեկը ձեռնպահ է մնացել։
Պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է, որ ինքն արդեն ստորագրել է պատգամավորների աջակցությունը ստացած բանաձեւը, որից հետո այն անմիջապես կուղարկվի նախագահին։
Փետրվարի 15-ի նիստում պատգամավորները քվեարկել են դոնբասյան երկու հանրապետությունների ճանաչման երկու նախագծերի օգտին։ Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության՝ ուղղակիորեն Պուտինին կոչ ուղարկելու նախաձեռնությունից բացի, քննարկվել է «Եդինայա Ռոսիայի» նախագիծը։ Դրանում ասվում է, որ Դոնբասի հանրապետությունների ճանաչման կոչը նախ պետք է քննարկման ներկայացվի ԱԳՆ և այլ կառույցներ՝ խորհրդակցությունների համար։
Փաստաթուղթը Պետդումայի քննարկմանը ներկայացվել է Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին իրավիճակի աննախադեպ սրման ֆոնին։
Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անտեսում է Մինսկի պայմանավորվածությունները, իսկ ՆԱՏՕ-ն ցանկանում է «օկուպացնել Ուկրաինան»։ Նրա խոսքով՝ Մոսկվան պետք է Դոնբասում հայրենակիցներին պաշտպանելու ելք փնտրի։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իր հերթին հայտարարել է, որ Կիևը անջատողական հանրապետությունների ճանաչումը կդիտարկի որպես Դոնբասի հակամարտությունը կարգավորելուն ուղղված Մինսկի համաձայնագրերից Մոսկվայի դուրս գալ։