Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կաբինետի ևս չորս նախարարներ հնարավոր է լքեն իրենց աթոռներն այն բանից հետո, երբ Աբդուլհամիտ Գյուլը հրաժարական է տվել արդարադատության նախարարի պաշտոնից. հայտնում է Cumhuriyet-ը։
Էրդողանը կարող է փոխարինել նաև արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին, մշակույթի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին, առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային և գյուղատնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլիին, սակայն փոփոխությունները, ըստ թերթի, ամենայն հավանականությամբ, չեն լինի մեկ գիշերվա ընթացքում։
Ամենաէական հնարավոր փոփոխությունը կլինի Չավուշօղլուի հեռացումը, որին կարող է փոխարինել նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ Փաքդեմիրլին ընկել է Էրդողանի աչքից` անցյալ ամառ անտառային հրդեհները վերահսկելու ձախողման պատճառով:
Այնուամենայնիվ, Գյուլի հրաժարականը դիտվում է որպես նշան, որ Էրդողանն անցել է նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի կողմը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում շարունակվող վեճերում:
Ըստ Cumhuriyet-ի՝ նախկին նախարարը խնդիրներ է ունեցել նաեւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ եւ նախկինում չի ենթարկվել Էրդողանի հրահանգներին (չնայած Սոյլուն հրաժարական էր տվել ավելի վաղ, բայց այն չէր ընդունվել Էրդողանի կողմից)։ Նախագահը դժգոհ է նաև Գյուլի վերաբերմունքից այն դատավորների և դատախազների նկատմամբ, որոնք իբր կապված են 2016 թվականի հեղաշրջման անհաջող փորձի հետ:
ԱԶԿ-ի ներսում լարվածության աճի մեկ այլ պատճառ է նախընտրական գործարքը, որը կնքվել է ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) հետ: