|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀԿ գործադիր մարմնի նիստ այսօր չի լինելու: Այս մասին «Երկիր»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նա վստահեցրեց, որ երեկվա նիստի ժամանակ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հրաժարականի հարցը չի քննարկվել, իսկ նրա հետ նորմալ աշխատանքային հարաբերություններ են: Սահակյանը հերքեց, որ փոխվարչապետն արդեն իսկ հրաժարականի դիմում է ներկայացել: Հանրապետական պատգամավորը նշեց նաեւ, որ ԱԺ նախագահի թեկնածուի հարցը դեռ չի քննարկվել, որեւէ բան որեւէ մեկին դեռ հստակ հայտնի չէ:
Նշենք, որ մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն այսօր եւ առաջիկա երկու-երեք օրերին նոր պաշտոնանկություններ չեն սպասվում: