|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ժողովրդին ուղղված ուղերձում հայտնել է իր հրաժարականի մասին:
РИА Новости-ն հայտնում է, որ Նազարբաևը նշել է, որ հրաժարականից հետո կպահպանի Անվտանգության խորհրդի և «Նուր Օթան» կուսակցության ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև կմնա Սահմանադրական խորհրդի անդամ:
«Այսինքն` մնում եմ ձեզ հետ»,- հավելել է նա:
Նշենք որ Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը Նազարբաևը կարող է զբաղեցնել ցմահ: Համապատասխան օրինագիծն ընդունվել է խորհրդարանի կողմից 2018-ի մայիսին: