|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վրաստանի Տկիբուլի (Իմերեթի շրջան) ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ութը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։
«Տեղեկություն ենք ստացել, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչի հետևանքով ինը մարդ վիրավորվել է։ Մեկ հոգու վնասվածքները շատ ծանր են եղել, և նա մահացել է մեր աչքի առաջ։ Հանքափորները տուժել են պայթյունից»,- հեռուստաալիքը մեջբերում է Տկիբուլի քաղաքի քաղաքապետ Դավիթ Չերքեզիշվիլիին:
Բոլոր տուժածներին արդեն տեղափոխել են Թբիլիսի։ Նրանք ունեն տարբեր ծանրության այրվածքներ:
Ողբերգության պատճառները կպարզի հետաքննությունը։