Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Թուրքիայի Սոմա բնակավայրի ածխահանքում ավարտվել են որոնողափրկարարական աշխատանքները: Այս մասին հայտնում է CNN-ը: Հանքում մայիսի 13-ին տեղի ունեցած պայթյունի ու հաջորդած հրդեհի զոհերի վերջնական թիվը 301 է: Պատահարից ողջ մնալ է հաջողվել 485 հանքափորի:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի խոսքով՝ փրկարարները մանրակրկիտ ստուգել են դեպքի վայրը, սակայն այլևս չեն գտել ո'չ զոհերի մարմիններ, ո'չ էլ ողջ մնացածների: Յըլդըզի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է խոսել պայթյունի պատճառների մասին:
Երկրի կառավարությունը պնդում է, թե նման մասշտաբի աղետի պատճառը պաշտոնեական անփութությունը չէ, քանի որ հանքում պարբերաբար կատարվել են ստուգումներ: Հանքը շահագործող ընկերությունն էլ հայտարարել է, թե շատ հանքափորներ թունավորել են հրդեհից առաջացած գազերից, քանի որ չեն ունեցել հակագազեր:
Աղետից հետո Թուրքիայի շատ քաղաքներում անցկացվել են բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները հայտարարել են, որ իշխանությունները բավարար միջոցներ չեն ձեռնարկում՝ հանքափորների անվտանգությունն ապահովելու համար: