կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-17 12:01
Տարածաշրջան

Թուրքիայում դարձյալ պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայում դարձյալ պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ
Դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է որոտացել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Կեսարիա (Քայսերի) քաղաքի Էրջիյես համալսարանի դիմաց:

Ըստ Siyasihaber3-ի՝ ականատեսների վկայմամբ՝ պայթուցիկով բեռնված թեթև մարդատար մեքենա է պայթել: Մեքենան մոտեցել և կանգնել է ավտոբուսի կողքին, այնուհետև որոտացել է պայթյունը։

Նշվում է, որ տրանսպորտի մեջ զինվորներ են եղել։ Կան զոհեր և վիրավորներ, որոնց թվի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: