Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սխալ է ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը սկսել է 2007-ին, դա եղել է միջնորդների կողմից փորձ, որը չի հաջողվել: Այս մասին 5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման ժամանակ ասաց ՀՅԴ Բուրոյի անդամ, ՀՅԴ Բուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
-Պարոն Մանոյան, «Ազատության» եթերում Դուք հայտարարել էիք, որ ֆուտբոլային դիվանագիտությունից առաջ ևս գաղտանի գործընթաց է եղել, խնդրում եմ հստակեցնել, թե ի՞նչ գործընթաց է եղել, որովհետև տպավորություն է, որ դա տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահի օրոք:
-Իմ այդ հայտարարությունը «Ազատության» եթերում կիսով չափ սխալ է եղել, կիսով չափ էլ ճիշտ է եղել, ճիշտ է այնքանով, որ մենք տեղյակ չենք եղել ինչ-որ գործընթացի մասին, սխալ է այնքանով, որ ասել եմ՝ եղել է գործընթաց, որը հետո պարզվել է, որ չի եղել գործընթաց, դրա համար էլ մենք տեղյակ չենք եղել, այսինքն մենք չէինք կարող տեղեկացված լինել մի բանից, որը չի եղել: Ինչ-որ եղել է 2007 թվականին, Շվեյցարիան փորձել է միջնորդական առաքելություն սկսել, բայց երբեք հայ և թուրք դիվանագետներ գաղտնի չեն հանդիպել, հայ և թուրք դիվանագետները սկսել են հանդիպել նույն Շվեյցարիայի միջնորդությամբ 2008 թվականի մայիսին, հուլիսին և այլն: Ես անունն էլ տվել էի «Ազատության» եթերում, օրինակ Արման Կիրակոսյանը, որ փոխնախարար էր այն ժամանակ, իրականում այդ ամենը եղել է երրորդ նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո:
Մեկ հանդիպումը եղել է Մոսկվայում ֆուտբոլային դիվանագիտության մասին իր հայտարարությունից առաջ, մնացածը արդեն մյուսի շարունակությունն են: Այսինքն, երկրորդ նախագահի կողմից, բացի 2005 թվականի այն նմակագրությունը, որը հրապարակվեց, երբ Թուրքիան առաջարկում էր պատմաբանների հանձնաժողով, իսկ մեր նախագահն ասում էր՝ սխալ է, որ մենք թողնենք պատմաբանների ուսերին, պետք է միջկառավարական հանձնաժողով ստեղծենք, դրանից հետո չի եղել Թուրքիայի հետ շփում: Բայց ասեցի 2007-ը, այդտեղ է սխալը:
-Այսինքն եղել են ջանքեր միջազգային հանրության կողմից:
-Այո, բայց պարզ է, որ շվեյցարացիները չեն քնել, առավոտը արթնացել, որոշել միջնորդել, պարզ է, որ ՄԱՆ-ն է մղել, որ Շվեյցարիան այդ առաքելությունը ստանձնի և այդ ձևով փորձ արվել է, բայց չի ստացվել: Առանձին-առանձին են հանդիպել Շվեյցարիայի ներկայացուցիւչները Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ, բայց երբեք երկուսը կողք-կողքի չեն եկել: Շատ ճիշտ չի ասել, որ գործընթացը սկսել է 2007-ից, 2007-ին Շվեյցարիայի միջնորդական փորձերն են սկսել, բայց իրական շփումները սկսել են 2008-ի մայիսից:
Մանրամասները՝ տեսանյութում: