Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատերազմը շարունակվում է մեկ հիմնական պատճառով՝ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ Ադրբեջանին տվել է մի շարք դավաճանական խոստումներ, և այդ պայմանավորվածությանը վկա է եղել Ռուսաստանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հունիսի 20-ին նա ամեն գնով վերարտադրվեց և հիմա եկել է իր իշխանության համար վճարելու ժամանակը: Այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել Ռուսաստանի նախագահի խոսքերը ժողովրդի վստահության և ցավոտ լուծումների մասին:
Գեղցի ու դավաճան շուստռիությամբ կապիտուլյանտը կրկին թուրքերին է վաճառում հայկական շահերը:
Ես մեկ լուծում եմ տեսնում, որպես շանս, որպես հնարավորություն՝ նվազեցնելու նոր կորուստները և պետություն փրկելու: Հասկանում եմ, որ առաջարկվող լուծումը քիչ իրատեսական է, բայց գրեմ, ընգծելով, որ սա իմ անձնական կարծիքն է:
Նիկոլ Փաշինյանը չի առաջադրվում վարչապետ: Խորհրդարանական մեծամասնությունը, խորհրդակցելով ընդդիմության հետ, այլ թեկնածու է առաջարկում Արմեն Սարգսյանին վարչապետ նշանակելու համար:
Այդ թեկնածուն չպետք է լինի ՔՊ-ից, այլ մաքսիմալ չեզոք և հեղինակավոր (անուններ կարելի է քննարկել):
Ստեղծվում է Ազգային Մոբիլիզացիայի անցումային կառավարություն, որի աշխատանքի շնորհիվ փորձում ենք չեղարկել կապիտուլյանտի տված խոստումները, փորձում ենք վերականգնել ազգային համերաշխությունը, նոր էջից սկսում ենք աշխատել Մոսկվայի և աշխարհի հետ: Մեկ տարուց Ազգային Մոբիլիզացիայի կառավարությունը նախաձեռնում է նոր ընտրություններ:
Հ.Գ. Մեր պետականության ճգնաժամը համակարգային է, հետևաբար լուծումները նույնպես պետք է լինեն համակարգային»:
ништяк