Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Այսպես կոչված՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայել յանը միանգամից մի քանի կողմերի ներգրավվածություն է տեսնում:
«Այս գործընթացում առաջին հերթին Թուրքիայի կողմից, հետո հայաստանյան դեֆակտո իշխանությունների ու միջազգային, այսպես ասած, պարտնյորների կողմից Հայկական հարցը փակելու և հարաբերությունների կարգավորման իլ յուզիա ստեղծելու փորձ կա: Սա թուրքական պայմաններով կարգավորում է նշանակում, որին փորձում են մասնակից դառնալ նաև աշխարհաքաղաքական կենտրոններն ու ինչ-որ տեղ նախաձեռնողի դեր ստանձնել»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Միքայել յանը:
Նրա խոսքով, ՀՀ դեֆակտո իշխանությունների կողմից այս ընթացքում ևս առաջ տարվող թեզերը զուտ հասարակությանը մոլորեցնելու նպատակ ունեն: «Մասնավորապես, շարունակում են խոսել «խաղաղության դարաշրջանի» մասին: Ի՞նչ «խաղաղության դարաշրջան», երբ գրեթե ամեն օր նոր հարձակում է տեղի ունենում ՀՀ-ի ու Արցախի Հանրապետության վրա: Իրենք խոսում են խաղաղությունից, որպեսզի ուղղակի առաջ տանեն իրենց օրակարգը, այն է՝ Թուրքիայի պայմաններով վերոնշյալ համաձայնությանը հասնել: Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայաստան- Թուրքիա սահմանը, և Հայ դատը երբեք ՀՀ-ի քաղաքականությունը չի եղել, պետք է դիտարկել նախ հետևյալը. Հայաստանը շատ դեպքերում որոշ հանգամանքների մասին բացահայտ խոսելու հնարավորություն չի ունեցել: Իհարկե, ՀՀ-ն ուներ Հայ դատի օրակարգ, և այդ օրակարգը շատ ակտիվ իրականացվում էր հատկապես 2000-ականներին, սակայն, միևնույն ժամանակ, դա չի հայտարարվել պաշտոնապես: Այսինքն, պոպուլիստական հայտարարություններ չեն եղել, բայց ամեն դեպքում այդ քաղաքականությունն իրականացվել է: Այն, որ վերոնշյալը թույլ է տալիս այդ իշխանավորին հայտարարել, թե իբր այդ քաղաքականությունը չի իրականացվել, իրականությանը չի համապատասխանում: Բայց մենք այլ խնդիր ունենք: Քանի որ հասարակության մեջ բավականաչափ ոչ քննադատական մոտեցում կա իր ասածների նկատմամբ, մարդիկ շատ հաճախ անգամ չեն խորանում:Իրականում խնդիրն այն է, որ մեզ մոտ այս պահի դրությամբ գործընթացների լրջության գիտակցում չկա»,- ասաց Հ. Միքայել յանը:
Այդ համատեքստում ավելի հստակեցնելով վտանգները՝ նա շեշտեց. «Նախ՝ խոսքը Հայոց ցեղասպանության հարցը հավերժ փակելու վտանգի մասին է: Երկրորդը՝ այստեղ ստեղծել պայմաններ, որ Թուրքիան տնտեսական առումով գերիշխող դիրք ունենա ՀՀ տարածքում: Երրորդ՝ Ադրբեջանի պայմաններով ու Ադրբեջանի օգտին Արցախյան հարցի կարգավորում, նաև ՀՀ տարածքով միջանցքի բացում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև: Հիմնական վտանգները սրանք են, որոնք արդեն բավականին ակնհայտ են դարձել: Բացի այդ, խնդիրն այն է, որ այս ամենն անշրջելի դարձնելու փորձ կա: Այսինքն, այնպես անել, որ եթե անգամ Հայաստանում իշխանության փոփոխություն լինի, արտաքին համատեքստը փոխվի, Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն, այլևս հնարավոր չլինի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ընդհանուր հայեցակարգը հօգուտ մեզ դեպի դրական ճանապարհ տանել: Թուրքական պայմաններով այս հաշտեցումը տեղի է ունենում այնպես, որի պարագայում այլևս հնարավոր չի լինելու որևէ բան փոխել: Սա շատ լուրջ իրավիճակ է»:
Նրա խոսքով, այս պահին առկա օրակարգը միայն ի վնաս Հայաստանի է: «Կապիտուլ յացիոն օրակարգ է տարվում. ներկայացվում է այնպիսի օրակարգ, որը միայն Ադրբեջանին է ձեռնտու: Վերջին մեկուկես տարվա ընթացքում բանակցություններում ու այլ քաղաքական գործընթացներում հօգուտ Հայաստանի նույնիսկ փոքր ձեռքբերում չի եղել: Մեկ կամ մեկուկես տարի առաջ և հիմա արված հայտարարությունները համեմատելով՝ կարող ենք ասել, որ որևէ հարց չի լուծվել: Դեֆակտո իշխանությունների բոլոր խոստումները սուտ են դուրս եկել, բայց քանի որ հանրության կողմից հստակ քննադատական մոտեցում չկա, այդ ամենն աշխատում է նաև հիմա: Իրականում բանակցություններ վարելու համար տարրական գիտելիքներ են հարկավոր:
Պետք է ճանաչել դիմացինին, մասնավորապես՝ Թուրքիային, տիրապետել նաև բանակցային տեսությանը: Երբ առանց նախապայմանների որևէ հանձնում կամ զիջումներ են լինում, օրինակ՝ գերիների վերադարձի պահանջ չի դրվում, Ադրբեջանը սա ընդունում է ի գիտություն՝ հետագայում որևէ քայլի ի պատասխան որևէ փոխադարձ քայլ չանելու տեսանկյունից: Ընդհանուր առմամբ, ստեղծվում է նաև մի իրավիճակ, երբ ՀՀ դեֆակտո իշխանությունները չեն պաշտպանում երկրի շահը և չեն ստեղծվում մեխանիզմներ, որոնց միջոցով դա կարող է իրականացվել: Հետևապես, ականատես ենք լինում մի գործընթացի, որը մարդկանց մի մասը չի գիտակցում, մյուս մասը մի փոքր գիտակցում է, բայց ոչ ժամանակին. երբ իրավիճակը փոխելու կարիք լինի, գուցե արդեն ուշ լինի»,-եզրափակեց մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում