Փոխարժեքներ
22 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.84 |
EUR | ⚊ | € 412.8 |
RUB | ⚊ | ₽ 3.9992 |
GBP | ⚊ | £ 488.34 |
GEL | ⚊ | ₾ 139.95 |
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․
«Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու են մեծածավալ թուրք-ադրբեջանական զորավարժություններ։
Այդ զորավարժությունները թեև պլանային են, բայց ունեն երկու առանձնահատկություն.
1. վարժանքները պետք է օգնեն մշակել հատուկ ձմեռային (ցրտաշունչ) և դժվարմատչելի պայմաններում մարտական գործողությունները
2. ադրբեջանցիները մանսակցում (https://t.me/turkey2day/4481)են 404-րդ հատուկ նշանակության ջոկատի բրիգադով, ինչպես նաև նույն Նախիջևանի 215-րդ բրիգադի զինվորական անձնակազմով։
Կարծում եմ՝ հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը։
2020 թ. հետո Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները ոչ մի իրական ու մեծածավալ զորավարժություն չեն իրականացրել։ Ոչ մի հատ։
Երբ նորից ունենք ազգային կառավարություն, անվտանգության հարցերը ու զորավարժությունների անցկացումը պետք է լինեն առաջնային գործ»։