կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-26 21:00
Հասարակություն

Դավադիր ստրուկի «կորոնա օպերացիան» Հայոց Բանակի օրը պետականորեն չնշելու, Բանակն անարգելու հերթական տրյուկն է. դիտարկում

Դավադիր ստրուկի «կորոնա օպերացիան» Հայոց Բանակի օրը պետականորեն չնշելու, Բանակն անարգելու հերթական տրյուկն է. դիտարկում
Հայոց Բանակի օրը պետականորեն չնշելու, Բանակը անարգելու հերթական տրյուկն է դավադիր ստրուկի «կորոնա օպերացիան»։ Սա մարդկանց մտքից, կյանքից և գաղափարներից Հայոց Բանակը ոչնչանելու, հետևողականորեն իրականացվող թուրք-ադրբեջանական քաղաքականություն է: Ուզում են թափ հաղորդել հակաբանակային շարժմանը, զրոյացնել մեր անվտանգության երաշխավոր Հայոց Բանակի իմիջը, կոտրել մեր անվտանգության ողնաշարը։
 
Հայոց Բանակի ստեղծումն ու հզորացումը, իմ և հազարավոր հայորդիների կյանքի նպատակն ու ուղին է եղել, այսօր այս թուրքական դրածոների ձեռամբ ոչնչացվում է մեր ազգային արժանապատվության ու անվտանգության կռվան Հայոց Բանակը։
 
Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը, Հայոց Փառապանծ Բանակի տոնը: Մեր ազգային արժանապատվությամբ՝ փառք ու պատիվ տանք Հայոց Բանակի ստեղծման ակունքներում կանգնած բոլոր հայորդիներին, նվիրյալյներին, հանուն Հայրենիքի մարտիրոսված մեր քաջարի եղբայրներին։
 
Գևորգ Գևորգյան
 
«Ազգային ճակատ» հայրենասիրական  կազմակերպության հիմնադիր նախագահ,

ռազմական գործիչ