կարևոր
1576 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-10 10:41
Քաղաքական

Ստրուկի ձեր տոնը շնորհավոր․ Արտյոմ Տոնոյան

Ստրուկի ձեր տոնը շնորհավոր․ Արտյոմ Տոնոյան

Իրանագիտ Արտյոմ Տոնոյանը գրում է. 

«Այսօր՝ մայիսի 10-ին, Հեյդար Ալիևի ծննդյան օրն է, որն Ադրբեջանում հայտարարված է տոն՝ ծաղկի տոն (gül bayramı):

2016թ. մայիսի 9-ի գիշերը, լույս 10-ի առավոտ երկու ադրբեջանցի ակտիվիստներ՝ Գիյաս Իբրահիմովը և Բայրամ Մամմադովը պղծեցին Հեյդսր Ալիևի արձանը՝ որպես բողոքի նշան Ադրբեջանում հաստատված անհատի պաշտամունքի դեմ։

Գիյասն ու Բայրամը արձանի պատվանդանի մի կողմում բառախաղով փոխեցին gül (ծաղիկ) բառը qul (ստրուկ) բառով և գրեցին qul bayramınız mübarək, և «ծաղկի ձեր տոնը շնորհավոր» արտահայտությունը այդկերպ դարձավ «ստրուկի ձեր տոնը շնորհավոր»։

Հեյդար Ալիևի արձանի պատվանդանի մյուս կողմում երիտասարդները գրել էին Fuck the system.

Նույն օրը Բաքվի ոստիկանությունը մտավ երիտասարդների բնակարաններ խուզարկության և ձերբակալեց նրանց իբր առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի պահման կեղծ մեղադրանքով։

Հայաստանի 2018 թվականի քաղաքական իրադարձություններից հետո Իլհամ Ալիևը կանխարգելելու համար Ադրբեջանում ներքաղաքական հնարավոր լարումները, 2019թ. մարտին համաներմամբ ազատ արձակեց մի շարք քաղբանտարկյալների, այդ թվում նաև Գիյասին և Բայրամին։

2021թ. այս օրերին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվեց Բայրամ Մամմադովի դին։ Դեպքը Ստամբուլի ոստիկանությունը որակեց ինքնասպանություն, սակայն Ադրբեջանում շատերի կարծիքով տեղի ունեցածը եղել է սպանություն։ Առ այսօր դեպքի հանգամանքները մնում են անհայտ։

Լուսանկարում Գունդուզ Աղաևի հայտնի ծաղրանկարն է»։