Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի՝ ադրբեջանական լինելը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այն, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն երեկ, այլև վերջին բոլոր հայտարարություններում, որևէ ձևով դրանք կա՛մ աղճատված են, կա՛մ չեն համապատասխանում իրականությանը։ Օրինակ՝ հղում է անում Մադրիդյան փաստաթղթին, ասում է՝ տեսեք, Մադրիդյան փաստաթղթի հիմքում եղել է մեկ սկզբունք՝ դա տարածքային ամբողջականության սկզբունքն է։ Այստեղ շատերը տեղյակ են, որ, օրինակ, Մադրիդյան փաստաթղթի հիմքում եղել է երեք սկզբունք՝ տարածքային ամբողջականություն, ժողովրդի ինքնորոշման իրավունք և ուժի ու սպառազինության չկիրառում, այսինքն՝ ցանկացած մոտեցում ներկայացվում է աղճատված։ Նույնը վերաբերում է հանրաքվեին․․․ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հիմքում դրված է Արցախը հանձնելու գործընթացի մարսման և հանրության կողմից իր անձը, իր իշխանությունն անխոցելի դարձնելու միտումը»,- ասաց Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։