Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ներկայումս մեր կարևորագույն նպատակը Արցախյան հարցի շուրջ բանակցությունների դինամիկան պահելն է և արցախյան կողմին բանակցային գործընթացում ներգրավելը բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Անդրադառնալով Թրամփի` Ադրբեջանի նախագահին ուղղված ուղերձում առաջիկա ամիսներին Արցախյան խնդրի կարգավորման հավանականության վերաբերյալ հայտարարությանը` Մնացականյանն ասաց. «Բոլորիս հույսն է, որ կարգավարումը լինի շատ շուտ, բայց կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր նպատակները: Բնականաբար, մենք խոսում ենք կոմպրոմիսի մասին, բայց դրա հիմքում առաջին հերթին դրված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը»:
Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանում կլինեն Ֆրանսիայի արտգործնախարարը և Միացյալ Նահանգների ներկայացուցիչը:
Խոսելով իր և Մամեդյարովի կամ Ալիև-Փաշինյան հնարավոր հանդիպումների մասին` արտգործնախարարը նշեց, որ այդ հանդիպումները բանակցային գործընթացի տրամաբանության մեջ են, սակայն ե՞րբ կլինեն, հստակ չի կարող ասել: