|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երեկ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ հայտարարեց, որ ներդաշնակեցման խնդիր ինքը ունի, և շատ հստակ ակնարկեց, որ նախագահը պետք է լինի իր կուսակիցը։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Եթե մարդը հայտարարում է, որ ԲՈւՀ-երում գործուղում է իր թիմակիցներին իբր զերծ պահելու ԲՈւՀ-երը կուսակցականացումից, ենթադրելի է, որ նախագահի պաշտոնում ակնհայտորեն առաջադրելու է իր հավատարիմ մարդկանցից որևէ մեկին։ Մի ձևակերպում էլ Փաշինյանն արեց, ասաց՝ «միամիտների երեկոներ չեն լինելու», այնպես որ՝ ակնկալել մեզանից, որ մենք պետք է ապահովենք այդ ներդաշնակությունը, կարծում եմ, առնվազն տեղի չէ»,- ասաց Խամոյանը։
Արծվիկ Մինասյանը հավելեց․ «Այն չափանիշները, որ Փաշինյանը հրապարակեց իր սրտի թեկնածու նախագահի մասին, բնականաբար, մենք չենք կարող կողմ լինել այդպիսի մոտեցմանը»։