|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Շատ եմ ցավում, որ նույն լրջությամբ և սրտացավությամբ չեք խոսում Արցախի զոհերի մասին, այնպես, ինչպես որ խոսում եք Մարտի 1-ի զոհերի մասին: Մենք բոլորս էլ ցավում ենք Մարտի 1-ի զոհերի համար, բոլորս էլ ուզում ենք, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, բայց Դուք երեք տարի է իշխանության եք և որևէ բան չեք արել այդ ուղղությամբ:
Այս մասին ԱԺ հանձնաժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: «Շատ եմ ցավում, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո էլի շարունակում եք քննարկել ներկաներ-նախկիններ, պետք է վաղուց արդեն երկրորդ պլան մղված լիներ, դա չեք կարողանում հաղթահարել և մենք դեռ շատ երկար դա լսելու ենք»,-ասաց նա: