կարևոր
1543 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-26 20:42
Տնտեսական

Աղքատության մակարդակից ամաչեք, այլ ոչ թե բաժանված պայուսակներից. դիտարկում

Աղքատության մակարդակից ամաչեք, այլ ոչ թե բաժանված պայուսակներից. դիտարկում

ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը (Վեդիի համայնքապետ) համացանցում բողոքել է, որ  «Տաշիր» հիմնադրամը սեպտեմբերի 1-ին ընդառաջ պայուսակներ է բաժանել դպրոցականներ ունեցող ընտանիքներին: Այն, որ Սամվել Կարապետյանի հիմնադրամը օգնում  էր մարդկանց դեռ այն ժամանակ, երբ այսօրվա որոշ «բոռզի» ՔՊ-ականներ գարեջուր խմելու փող չունեին, հարցի մյուս կողմն է: Առաջարկում եմ նայել այս խնդրի բարոյական հատվածին: Գարիկ Սարգսյանի կուսակցությունն արդեն գրեթե 8 տարի է՝ ինչ իշխանության է: Այս 8 տարվա ընթացքում նրանց հիմնական խնդիրը պետք է լիներ սոցիալական առումով նվազեցնել աղքատության ցուցանիշները, որը պետական վիճակագրության համաձայն 24%-ի սահմաններում է: Սա նշանակում է, որ մեր երկրում ամեն չորրորդ մարդը կարիքավոր է, աղքատ, սովորական ապրուստի հարց ունի: Ընդ որում, այս վիճակագրության մեջ չեն մտնում նույն ՔՊ-ի թեթև ձեռքով Արցախից տեղահանված մեր 150 հազար հայրենակիցները, որոնց ճնշող մասը նույնպես տարրական հացի խնդիր ունի: Այսինքն, փոխանակ կատարեն պետության պոզիտիվ պարտականությունները, մուննաթ են գալիս, թե Հայաստանում չհարստացած գործարարը, որը, ի դեպ, ՔՊ-ի ղեկավարի հանձնարարությամբ մի արտահայտության համար կալանավորված է, ինչու է օգնում կարիքավոր մարդկանց:

Ընդ որում, եթե Սամվել Կարապետյանի հիմնադրամն իր մասնավոր փողերով է օգնել և օգնում, ապա Նիկոլ Փաշինյանի թիմը սեփական pr-ն անում է բացառապես պետության փողերի հաշվին՝ «Կրթվելը նորաձևի» չգաղտնազերծված միլիոններն ու Snoop Dog-ին տված փողերն էլ իբրև օրինակ:

Աղքատության այսպիսի ցուցանիշ ունեցող երկրում ամոթը ոչ թե մասնավոր հիմնադրամով առանց գովազդի մարդկանց օգնելն է, այլ պետական բյուջեի հաշվին սեփական էժան գաղափարախոսության «վաճառքը»: Ու եթե 21-րդ դարում ընտանիքը դպրոցական պայուսակի կարիք ունի, ուրեմն այս խայտառակության պատճառը ոչ թե այն նվիրողն է, այլ նման ապաշնորհ կառավարում իրականացնողը:

Սուրեն Կամսարական