կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-20 12:07
Քաղաքական

Ազգային ժողովը հավանություն է տվել գործող օրենքներում մի շարք փոփոխությունների

Ազգային ժողովը հավանություն է տվել գործող օրենքներում մի շարք փոփոխությունների

Հայաստանի Ազգային ժողովի հունվարի 20-ի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխությունների, այդ թվում՝ 

«Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ,

Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ։

Բացի դրանից՝ պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք այլ օրինագծերի, այդ թվում՝ 

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,

«Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, 

«Բնակչության բուժօգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ,

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ,

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ, 

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ։